ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Վարչապետի հրաժեշտը Արփինե Հովհաննիսյանին

    Վարչապետի հրաժեշտը Արփինե Հովհաննիսյանին

    11.05.2017| 17:08
    Կառավարության նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ գործադիրում արդյունավետ աշխատանքի համար, և մաղթեց հաջողություններ Ազգային ժողովում։
  • ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրվել է քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր

    ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրվել է քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր

    11.05.2017| 17:07
    Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև ստորագրվել է քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր, որը կգործի մինչև 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:
  • Լևոն Ալթունյանը նախագահին զեկուցել է նախարարության կառուցվածքային բարեփոխումների մասին

    Լևոն Ալթունյանը նախագահին զեկուցել է նախարարության կառուցվածքային բարեփոխումների մասին

    11.05.2017| 16:58
    Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր զեկուցել է առողջապահության ոլորտում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի ընթացքի մասին։
  • Կին դատապարտյալներին շնորհվեցին ավարտական վկայականներ

    Կին դատապարտյալներին շնորհվեցին ավարտական վկայականներ

    11.05.2017| 12:48
    Մայիսի 10-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության և «Աբովյան» ՔԿՀ-ի աջակցությամբ տեղի ունեցավ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից կին դատապարտյալների համար կազմակերպված վարսահարդարման դասընթացի երրորդ փուլի ավարտական դասը, որի ընթացքում ազատազրկված կանայք ցուցադրեցին ձեռք բերած հմտությունները:
  • Թալիշի ուղղությամբ hակառակորդը կատարել է տանկերի տեղաշարժ, կիրառել ականանետ և Դ-44 տիպի հրանոթ

    Թալիշի ուղղությամբ hակառակորդը կատարել է տանկերի տեղաշարժ, կիրառել ականանետ և Դ-44 տիպի հրանոթ

    11.05.2017| 10:32
    Մայիսի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1700 կրակոց:
  • Էմանուել Մակրոն. Կառավարել ու նվաճել

    Էմանուել Մակրոն. Կառավարել ու նվաճել

    11.05.2017| 09:19
    Էմանուել Մակրոնի երդմնակալությունը կկայանա մայիսի 14-ին, գրում է Le Temps-ի լրագրող Ռիշար Վերլին։
  • Իտալիան կվերականգնի սահմանային վերահսկողությունը

    Իտալիան կվերականգնի սահմանային վերահսկողությունը

    11.05.2017| 09:17
    Իտալիան 20 օրով կվերականգնի սահմանային հսկողությունը Շենգենյան համաձայնագրի պետությունների հետ ներքին սահմաններին՝ G7-ի գագաթնաժողովի նախօրեին:
  • Լիտվան արգելափակոց կկառուցի ՌԴ-ի հետ սահմանին

    Լիտվան արգելափակոց կկառուցի ՌԴ-ի հետ սահմանին

    11.05.2017| 09:16
    ՌԴ-ի Կալինինգրադի մարզի հետ սահմանին 45 կիլոմետր երկարությամբ արգելափակոցի կառուցումը Լիտվայի վրա կնստի 1,335 միլիոն եվրո: Լիտվայի Պետական սահմանի պահպանության ծառայությունը տեղեկացրել է, որ պայմանագիր է ստորագրվել աշխատանքների կատարման կապալառուի հետ:
  • Հարավային Կորեայի նախագահը պատրաստ է Փհենյան մեկնել

    Հարավային Կորեայի նախագահը պատրաստ է Փհենյան մեկնել

    11.05.2017| 09:15
    Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ պատրաստ է այցելել Հյուսիսային Կորեա՝ երկկողմ հարաբերությունները բարելավելու համար: Սեուլում երդմնակալության ժամանակ նա ասել է. «Պատրաստ եմ անհապաղ մեկնել Վաշինգտոն, եթե անհրաժեշտ լինի: Կուղևորվեմ Պեկին և Տոկիո, եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն, կմեկնեմ նաև Փհենյան»,- ընդգծել է նա:
  • Կարեն Կարապետյան. «Գազպրոմում» իմ ընկերները կարող են օգնել

    Կարեն Կարապետյան. «Գազպրոմում» իմ ընկերները կարող են օգնել

    10.05.2017| 16:54
    Մեր հիմնական խնդիրն է ստեղծել անվտանգ, անկախ, արդար և ինտելեկտուալ Հայաստան՝ ավստրիական ռադիոյին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ հիմա գլխավոր շեշտը հիմա դնում են տնտեսության վրա և ձգտում ստեղծել արդար ու հավասար պայմաններ բիզնեսի և ներդրողների համար։